Russian ambassador shot in Ankara, Turkey

Russian Foreign Ministry confirmed that Russian ambassador to Turkey was shot and “seriously wounded” after a gunman stormed into a building where the official was attending a Russian photo exhibition.


«Անկարայում հրապարակային միջոցառման ժամանակ անհայտ անձը կրակ է բացել։ Արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Թուրքիայում ՌԴ դեսպանը»,- լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ-ի վերջին տեղեկությունների համաձայն՝ Կառլովն այժմ տեղում բուժվում է և չի տեղափոխվել տեղի հիվանդանոց, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր։

Դեսպան Անդրեյ Կառլովը վիրավորվել է այն բանից հետո, երբ պատրաստվում էր ելույթ ունենալ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման կապակցությամբ։

Սոցցանցերում այժմ ավելի ու ավելի են շրջանառվում լուսանկարները, որոնցում պատկերված է, որ հանցագործը հրազեն է կրում: Օգտատերերը նաև հրապարակում են նկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես է ՌԴ դեսպանը գնդակահարվել գետնին պառկած:

Հարձակման ժամանակ հանցագործը, ով հագել է կոստյում և փողկապ, բղավել է «Ալլահ աքբար» (արաբերեն՝ «Աստված մեծ է», հայտնում է AP-ն՝ հղում անելով սեփական լուսանկարչին։

Հարձակվողը նաև ռուսերեն մի քանի բառ է ասել, ըստ լրատվական գործակալության, վնասել է ցուցահանդեսի լուսանկարներից մի քանիսը։

Թուրքական NTV հեռուստաընկերությունը հայտնում է, որ դեսպանի վրա հարձակման հետևանքով տուժել է ևս երեք մարդ։

Հարձակվողը սպանվել է թուրքական հատուկ ջոկատայինների կողմից, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Ռուսական Интерфакс-ը, հղում անելով թուրքական զինուժի աղբյուրին, նույնպես հաստատում է, որ զինյալը վնասազերծվել է։

Hurriyet թերթը, հղում անելով սեփական թղթակցին, նշում է, որ հանցագործը նախազգուշական կրակոցներ է արձակել օդում՝ նախքան Կառլովին թիրախ դարձնելը։

Թերթի տվյալներով՝ հատուկ ջոկատայինները շրջափակել են շենքը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, և որոնում են զինված անձին։

Ականատեսները ասում են, որ ոստիկանները փոխհրաձգության մեջ են հարձակվողի հետ:

Թողնել Մեկնաբանություն